BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ասում են...

Ասում են...
05.06.2012 | 02:53

...թե «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը` թեկնածությունը չառաջադրել 2013-ի նախագահական ընտրություններում, այլ պատճառներից զատ, ունեցել է նաև այն «մտահոգությունը», որ ամեն րոպե հնարավոր է «Ազատ դեմոկրատների» թևը խորհրդարանում դուրս գա «Ժառանգություն» խմբակցությունից, և «Ժառանգությունը», մեղմ ասած, որը հարվածի տակ է աջից, ձախից, էսէռներից և «բոլշևիկներից», հայտնվի ոչ միայն աութսայդերի, այլև բավականին անհարմար վիճակում, որովհետև երեքհոգանոց ֆրակցիա չի լինում:
Իսկ որ «Ազատ դեմոկրատները» կարղ է և նման քայլ անել` կախված գեո և ներքաղաքական շահագրգռություններից ու դուրս գալ «Ժառանգության» հետ անհուսալի ամուսնությունից և խմբակցությունից, տեսանք արդեն մայր կուսակցությունից` ՀՀՇ-ից, դուրս գալու օրինակով:
Մյուս կողմից էլ` փորձագետները համոզված են, որ եթե չլիներ «Ազատ դեմոկրատները», ո՛չ դրսի, ո՛չ էլ ներսի «հայրիկները» հնարավոր է և չցանկանային «Ժառանգությանը» տեսնել հայոց բազմաչարչար պառլամենտում:

Դիտվել է՝ 2056

Մեկնաբանություններ